«Շիրակի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ստալ»
ՍպորտԳյումրիի «Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Միլոշ Ստամենկովոչի հետ, հայտնում է ակումբի կայքը:
Սերբ ֆուտբոլիստը «Շիրակի» կազմում հանդես էր գալիս 2014-ի օգոստոսից։ «Շիրակի» կազմում Ստամենկովիչը մասնակցել է 48 հանդիպման եւ դարձել երեք գոլի հեղինակ։
Միլոշ Ստամենկովիչն արդեն «2+1» համակարգով պայմանգիր է ստորագրել ուկարինական «Ստալի» հետ։
Հիշեցնենք, որ «Ստալում» հանդես են գալիս նաեւ «Շիրակի» նախկին ֆուտբոլիստներ Էդգար եւ Գոռ Մալաքյանները: