Միլոշ Ստամենկովիչը «Շիրակ»-ից տեղափոխվել է ուկրաինական «Ստալ»
ՍպորտԳյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան, սերբ Միլոշ Ստամենկովոչի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Միլոշ Ստամենկովիչը 2+1 սկզբունքով պայման գիր է ստորագրել Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ի հետ։
Սերբ պաշտպանը «Շիրակ»-ի կազմում հանդես էր գալիս 2014թ. օգոստոսից։ «Շիրակ»-ում Ստամենկովիչը մասնակցել է 48 հանդիպման, որից 42 բարձրագույն խումբ, 2 գավաթի խաղարկություն և 4 Եվրոպա լիգայի հանդիպում։ Ստամենկովիչը գյումրեցիների կազմում դարձել է երեք գոլի հեղինակ։
«Ստալ»-ում են հանդես գալիս նաև «Շիրակ»-ի նախկին ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները։