Գործակալ. «Յուվեն» պաշտոնական առաջարկ է արել, սակայն Ալվեսը ոչինչ չի ստորագրել
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսի գործակալ և նրա նախկին կին Դինորա Սանտանան պատմել է «Յուվենտուսի» հետ բանակցությունների մասին։
-Ալվեսը ոչ մեկի հետ որևէ պայմանագիր չի ստորագրել։ Չգիտեմ՝ որտեղից ձեզ նման տեղեկություն։ Նա «Բարսելոնայի» հետ պայմանագիր ունի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Եթե մենք որևէ բան ստորագրենք, ապա կհաղորդենք ձեզ։
«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել, բայց Դանիելը ոչինչ չի ստորագրել,-ասել է Սանտանան։