Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների


Չի կարելի մարշալին նստեցնել մի աթոռի վրա, որի ոտքերը կպած են գետնին. Հրանտ Թոխատյան

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ արձանները եղել են ոչ միայն հայտնի մարդկանց հավերժացնելու միջոց, այլև՝ արտացոլել տվյալ ժամանակաշրջանում ազգերի և պետությունների ճարտարապետական և մշակութային մտքի մակարդակը: Ըստ այդմ, տասնամյակներ և հարյուրամյակներ անց սերունդները նաև դրանցով են պատկերացում կազմում նախնիների քաղաքակրթական  զարգացվածության մասին:

Վերջին օրերին Հայաստանի սրտում՝ մայրաքաղաք Երևանում, միմյանց հաջորդելով վեր խոյացան նախորդ դարասկզբի ականավոր հայ գործիչների՝ մարշալ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի հուշարձանները, որոնք  գրեթե հավանության չարժանացան:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, ով քաղաքից բացակայելու պատճառով թեև հուշարձանները չի տեսել, սակայն լուսանկարներով որոշակի կարծիք ձևավորել է:

«Մարշալ Բաբաջանյանի արձանն, իհարկե, խայտառակություն է: Լավ է, որ գոնե աչքից մի քիչ հեռու է գտնվում (արձանը տեղադրվել է Ավան վարչական շրջանում հեղ.): Նույնիսկ լուսանկարներից պարզ զգացվում է, որ արձանն անհամաչափ է, չի կարելի մարշալին նստեցնել մի աթոռի վրա, որի ոտքերը կպած են գետնին: Չեմ կարծում, որ գտնեք մեկին՝ բացի հեղինակից, ում այդ արձանը դուր կգա»,-նշեց դերասանը:

Ի դեպ, կապված այս փաստի հետ՝ օրեր առաջ քանդակագործը հեռուստաընկերություններից մեկով հայտարարեց, որ սա իր «ստեղծած հեքիաթն է», այդ աթոռն էլ Հիտլերի աթոռն է, որը, ըստ «հեքիթի»՝ Բեռլին մտնելով գրավել է Բաբաջանյանը:

«Գիտեք, ես էլ իմ հեքիաթներն ունեմ՝ կապված իմ քաղաքի հետ, բայց չեմ կարող դրանք «փաթաթել» ուրիշների «վզին»: Այն առնվազն կարող եմ իմ բակում տեղադրել, այնպիսի վայրում, որտեղ միայն իմ համախոհները կտեսնեն: Իսկ երբ քաղաքում է դրվում, ի՞նչ է՝ արձանի կողքին մարդ է կանգնելու, որ ամեն եկողին բացատրի՞ : Սա պատմություն չի, որը բոլորը գիտեն ու բացատրելու կարիք չունի: Ըստ իս՝ եթե մի արձան պահանջում է բացատրություն, նշանակում է՝ խնդիր ունի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի արձանին, դերասանը հստակ գնահատական տալ դժվարացավ. «Նա մի մարդ է, ում հայենասիրական ուսմունքի հիման վրա հատկապես վերջին 25 տարիներին սերունդ է մեծանում: Քանի որ արձանը մոտիկից չեմ տեսել, դժվարանում եմ ասել, թե որքանով է այն համապատասխան Նժդեհի կերպարին: Եթե Բաբաջանյանի արձանի մասին նույնիսկ նկարներով կարելի է կարծիք կազմել, ապա Նժդեհի արձանի դեպքում մի քիչ բարդ է: Վատ չէր լինի, որ Նժդեհի արձանը կանգնեցվեր Նժդեհի հրապարակում, բայց երևի ծախսատար է մի արձանը հանելն ու մյուսը տեղադրելը»:

Բոլոր ժամանակներում էլ այս կամ այն արձանը քննարկվել ու քննադատվել է, հազվադեպ է պատահել, որ առաջին հայացքից հուշակոթողը ընկալվել է: «Կան արձաններ, որոնք քաղաքն առաջին հայացքից չի ընդունել, բայց դրանք դարձել են մեր այսօրվա գլուխգործոցները: Օրինակ, Առնո Բաբաջանյանի արձանը շատ քննարկվեց, բայց ես առաջին իսկ օրից այդ արձանի ամենամեծ սիրահարներից էի: Կարող ենք մեր քաղաքի արձանների բազմակի օրինակներ բերել, որոնց սերունդների համար դաստիարակչական են եղել, անգամ, եթե այդ արձանների հերոսները ներկայացնում են բոլշևիկյան ներկայացուցիչների. Սուրեն Սպանդարյանի արձանը, ում մարդիկ հաճախ խառնում են Նժդեհի հետ, քանի որ տեղադրված է Նժդեհի հրապարակում, Սասունցի Դավթի արձանը, Ստեփան Շահումյանի, Մյասնիկյանի արձանը, որն, ի դեպ, շատ ավելի լավը կարող էր լինել, քանի որ այդ մարդու «ամակը» մեր երկրի, մայրաքաղաքի համար բավականին մեծ է: Հենց միայն այն փաստը, որ Սարյան, Սպենդիարով և Թամանյան է հրավիրել Հայաստան, գովելի է: Մենք ունենք «Նարդի խաղացողի» արձանը, որը շատ հաճելի է: Նմանատիպ արձաններ որքան շատ լինեն, այնքան լավ».-առանձնացրեց նա:

Հարստացնո՞ւմ, թե՞ ծանրաբեռնում են մայրաքաղաքը արձանները՝հարցին, Հ. Թոխատյանը պատասխանց. «Ես երբեք դեմ չեմ եղել արձանների տեղադրմանը, ընդհակառակը՝ միշտ կողմ եմ եղել: Եթե լավ արձաններ լինեն, թող օրական ոչ թե մեկը, այլ մի քանիսը բացվի: Հարցն այն է, թե որքանո՞վ են դրանք էսթետիկ այսօրվա մարդու քիմքին ու աչքին: Ուղղակի չգիտեմ, թե ո՞ւմ ճաշակով են արձաններն ընտրվում ու տեղադրվում: Այդ մարդկանց հետ պետք է խոսել ու հասկանալ՝ ի՞նչ էսթետիկական հայացքներով են մոտենում մեր քաղաքի արձաններին»:

Շարունակությունը` այստեղ:

Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է