Բարսելոնան պատրաստվում է վճարել Պյանիչի հրաժարագինը
ՍպորտԻտալական «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:
«La Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է ակտիվացնել բոսնիացու պայմանագրով առկա հրաժարագնի կետը, որը կազմում է 38 միլիոն եվրո:
«Կապտանռնագույններն» արդեն համապատասխան բանակցություններ են վարել 26-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հատկանշական է, որ օգոստոսին Պյանիչի հրաժարագինը նվազելու է 10 միլիոն եվրոյով, սակայն «Բարսելոնան» չի ցանկանում սպասել, քանի որ կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բոսնիացին կարիերայի շարունակման ցանկալի տարբերակ է համարում հենց «Բարսելոնան»: