Բունդեսթագի թուրք պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
ՄիջազգայինԲունդեսթագում գտնվող ազգությամբ թուրք 11 պատգամավորներից առնվազն յոթը հունիսի 2-ին կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը:
Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը , ով թուրքական ծագումով միակ նախարարն է Գերմանիայում, ևս սատարել է բանաձևին:
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը ներկայացնող Բեթինա Քուդլան:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոցցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյափոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի ևոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեցունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսմանանհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել էՕսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակիառջև: