Ռուսաստանը երկու մոտոհրաձգային բրիգադ կտեղաշարժի դեպի արեւմտյան սահմաններ
ՄիջազգայինՌուսաստանն ուժեղացնում է արեւմտյան ռազմավարական ուղղությամբ զորքերի տեղակայումը՝ կապված Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի բլոկի ակտիվության աճի հետ:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, սկսվել է Եկատերինբուրգից Կլինսկի շրջան (Բրյանսկի մարզ) 28-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի վերատեղակայումը: Սամարայից էլ Վալույկի է (Բելգորոդի մարզ) վերատեղակայվում 23-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը:
«Անկասկած, այս միջոցները կարելի է դիտարկել որպես պատասխան Ռուսաստանի սահմանների մերձակայքում Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվության աճին»,- ասել է գործակալության աղբյուրը: