Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Հանդիսավոր արարողություն՝ Ջահանգիր աղայի փողոցի անվանակոչման առիթով

 Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով փողոց անվանակոչելու առիթով այսօր հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Ջահանգիր աղայի որդի Սուրեն աղան, եզդիական համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ ավանցիներ:

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով ներկաներին փողոցի անվանակոչման առթիվ՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ փաստն ինքնին նշանակալի իրադարձություն է, քանի որ հայերի ու եզդիների բարեկամությունը, որն անցել է ժամանակի փորձությունը, քանիցս ապացուցել է, որ երկու ժողովուրդները միասին ոչ միայն ուրախանում են, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, ուս ուսի տված պայքարում են հանուն Հայրենիքի:

«Պատմությունից մեզ քաջ հայտնի է, թե, մասնավորապես, Ջահանգիր աղան ինչ դեր է ունեցել ինչպես դեռ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ինքնապաշտպանական մարտերում, այնպես էլ իր զինվորների հետ միասին Հայոց ցեղասպանության տարիներին հայ և եզդի բազմաթիվ գաղթականների Արևելյան Հայաստան անվտանգ տեղափոխվելու հարցում: Իսկ 1918 թվականին իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Այնուհետ Ջահանգիր աղան, Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո, իր ջոկատով պայքարը շարունակել է նաև Հայկական բանակի կազմում և ցուցաբերած քաջության ու խիզախության համար պարգևատրվել «Գևորգյան» խաչով: Եվ այս օրինակն ունենալով՝ այլևս օրինաչափ ու բնական էր, որ արցախյան գոյամարտում եզդիները ևս իրենց մասնակցությունն ունեցան ու հայ եղբայրների հետ միասին կռեցին հաղթանակը: Եզդի ժողովրդի զավակներն այսօր էլ են հայերիս հետ միասին պաշտպանում մեր երկրի սահմանները, երբեմն նաև կյանքի գնով: Հավերժ փառք մեր բոլոր հերոսների հիշատակին», - նշել է Արայիկ Քոթանջյանը:

 Եզդիական համայնքի ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին խոսելով հայերի և եզդիների բարեկամության մասին, հատկանշել են, որ այն իսկապես ամուր է և որ իրենց կողմից բարձրացվող հարցերի հանդեպ կա մշտական ուշադրություն և հոգածություն: Ի մասնավորի, նշվել է հատկապես վերջին տարիների օրինակը. չի եղել մի դեպք, երբ որևէ խնդրով դիմեն Երևանի քաղաքապետին ու այս կամ այն կերպ այն չլուծվի: Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը վստահեցրել, որ ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև ամենամեծը համարվող եզդիական համայնքի խնդիրները մշտապես եղել ու մնալու են քաղաքային իշխանությունների և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում:

 Հիշեցնենք, որ եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով փողոց անվանակոչելու որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մայիսի 25-ի հերթական նիստում: Անվանակոչության վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացրել «Եզդի և հայ ժողովուրդների բարեկամություն» ՀԿ նախագահ Սիաբանդ Բաքոյանը, «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Թամոյանը, «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ Սուրեն Խատոյանն ու Վազիր Խատոևը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ը