Ջեյմի Վարդին կարիերան կշարունակի «Արսենալ»-ում
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի առաջատար հարձակվող Ջեյմի Վարդին կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալ»-ում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Sports.ru-ն, լուրը հաստատել է «Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: «Վարդին տեղափոխվո՞ւմ է «Արսենալ»: Ա յո, դա ճիշտ է»,- ասել է Ռանիերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալ»-ը պատրաստ է 20 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացնել Ջեյմի Վարդիի տրանսֆերը ձեռք բերելու համար: Անգլիական լրատվամիջոցները հաղորդում են, որ գործարքը կարող է կայանալ առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Ջեյմի Վարդին անգլիական Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Նա դարձել է 24 գոլի հեղինակ և ընդամենը մեկ գոլ է զիջում լավագույն ռմբարկու, Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնին: