Միլանի հետ ինչ-որ բան այն չէ. լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկո
ՍպորտԻտալական «Միլանի» լեգենդար հարձակվող Անդրեյ Շեւչենկոն խոսել է ակումբի ներկայիս իրավիճակի մասին:
«Թիմի արդյունքները պարզապես գոհացնող չեն: Մալդինին առանց պատճառի չէր կարող բարձրաձայնել այս թեմայի մասին:
Եթե ակումբը չի կարողանում իր առջեւ դրված խնդիրները լուծել, ուրեմն ինչ-որ մի բան այն չէ: Հնարավոր է, որ Պաոլոն ավելի լավ տեղեկացված լինի այս իրավիճակի մասին:
Անցյալում բազում սխալներ են իրագործվել: Եթե ակումբը երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, ապա պետք է գտնել խնդրի լուծում: Խնդիրը ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաեւ ակումբի ղեկավարության մեջ է»,- ուկրաինացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: