Արեւմտյան Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց աշխարհի առաջնությունը
ՍպորտՖուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը 6-րդ տեղը գրավեց Աբխազիայումավարտին մոտեցող չճանաչված երկրների աշխարհի առաջնությունում:
5-6-րդ տեղերի համար խաղում հայ ֆուտբոլիստները 0:3 հաշվով պարտվեցինԼապլանդիայի հավաքականին:
Արեւմտյան Հայաստանի հավաքականը մեկնարկում 12 անպատասխան գնդակ էր ուղարկել Չագոսի կղզիների դարպասը, իսկ խմբային փուլի մյուս խաղում նվազագույն հաշվով պարտվել էրԱբխազիային, բայց դուրս եկել քառորդ եզրափակիչ: Փլեյ-օֆֆում հայկական թիմը 2:3 հաշվով պարտվել էրՊենջաբին՝ դուրս մնալով մեդալների համար պայքարից: Հունիսի 3-ին կայացած խաղում Արեւմտյան Հայաստանի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով 6:5 հաշվով հաղթել էր Քուրդիստանին (հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով) եւ հնարավորություն ստացել պայքարել 5-րդ տեղի համար: