Գարբինյե Մուգուրուսան` «Ռոլան Գարոսի» չեմպիոն
ՍպորտԹենիսի Ֆրանսիայի Բաց առաջնությունը հասել է եզրագծին: Տեղի են ունենուն եզրափակիչ հանդիպումները, որոնցից առաջինում պայքարի մեջ էին մտել կանայք:
Իսպանուհի Գարբինյե Մուգուրուսին վճռորոշ խաղում ռակետը խաչաձևել էր ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հետ, որին կարողացավ հաղթել 7:6, 6:4 հաշվով: Հանդիպումը տևեց 1 ժամ, 40 րոպե:
22-ամյա իսպանուհին իր առաջին տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում` աշխարհի թիվ 1 ռակետ Ուիլյամսին թույլ չտալով նվաճել իր 22-րդ տիտղոսը: Գարբինյեն, հաղթողի կոչումը նվաճելուց բացի, իր կարիերայի ընթացքում առաջին անգամ կդառնա աշխարհի 2-րդ ռակետը:
Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում ուշ երեկոյան ուժերը կչափեն սերբ Նովակ Ջոկովիչն ու բրիտանացի Էնդի Մարեյը: