Արգենտինայում կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիաներ են անցկացվում
ՄիջազգայինՀազարավոր մարդիկ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում դուրս են եկել բողոքի ակցիայի: Նրանք իրենց դժգոհություն են հայտնում կանանց դեմ բռնության վերաբերյալ: «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, օրեր առաջ Բուենոս Այրեսում հայտնաբերել են 12-ամյա աղջնակի դին, իսկ հարևան Բրազիլիայի աղքատ շրջաններից մեկում տեղի էին ունեցել աղջիկների մասայական բռնաբարություններ:
Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով, 2014-ին Արգենտինայում գրանցվել է կանանց ու երիտասարդ աղջիկների սպանության 275 դեպք: Որոշ դեպքերում նրանք դարձել են իրենց մտերիմների զոհը: 2012-ին Արգենտինան ընդունել է օրենք, որը խիստ պատիժ է սահմանում ընտանեկան բռնության վերաբերյալ:
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Արգենտինայի երկու այլ քաղաքներում, ինչպես նաև Լատինաամերիկյան այլ երկրներում: