Յուրա Մովսիսյանը՝ «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտRslsoapbox.com-ը «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանին ճանաչել է «Նյու Յորք Սիթիի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղի լավագույն ֆուտբոլիստ:Հայաստանի հավաքականից դուրս մնացած Մովսիսյանը 10 բալային համակարգով արժանացել է 7.5 միավորի:
«Մովսիսյանը մասնակցեց 2 գոլային գրոհի: Առաջին գոլի դրվագում նա ցուցադրեց իր ուժն ու վարպետությունը եւ խփեց գեղեցիկ գոլ: Յուրան թիմին իր հետեւից տարավ իր ակտիվ գործողություններով»,-Մովսիսյանիի մասին գրում է կայքը:
Հիշեցնենք, որ MLS-ի կայքը Մովսիսյանին ընդգրկել էր տուրի խորհրդանշական հավաքականը: «Նյու Յորք Սիթիի» դեմ արտագնա խաղում նա դարձել էր գոլի հեղինակ՝ իր թիմին օգնելով տանել կամային հաղթանակ (3:2): Ընթացիկ առաջնությունում Յուրան խփել է 4 գոլ: