Անչափ դժվար կլինի լքել Իտալիան. Նայնգոլան
ՍպորտԻտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը մեկնաբանել է իր՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին:
«Երջանիկ եմ «Ռոմայում»: Այստեղ գնահատում են իմ աշխատանքը: Թիմում բոլորն ինձ սիրում են ե՛ւ որպես ֆուտբոլիստ, ե՛ւ որպես անձնավորություն, իսկ դա շատ կարեւոր է ինձ համար:
Դժվար կլինի լքել Իտալիան, քանի որ այստեղ ապրել եմ շուրջ 11 տարի: «Ազնվականների» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն միշտ էլ հետաքրքրված է եղել իմ ծառայություններով: Կողմերը բանակցություններ են վարել, սակայն վերջնական որոշում չի ընդունվել:
Այժմ ես չեմ ցանկանում խոսել այդ մասին: Ամեն դեպքում հաճելի է, որ «Չելսիի» ղեկավարությունը հետաքրքրվել է ինձնով»,- Նայնգոլանի խոսքերն է մեջբերում Football-italia.net-ը: