Ամերիկայի Գավաթ. Բրազիլիայի հավաքականի մեկնարկը հաղթական չէր
ՍպորտՖուտբոի Բրազիլիայի հավաքականը ոչ ոքիով մեկնարկեց ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Առաջին տուրում B խմբում ընդգրկված բրազիլացիներն առանց թիմի ավագ Նեյմարի 0:0 հաշվով ավարտեցին Էկվադորի թիմի դեմ խաղը: Խմբի մյուս խաղում Պերուի հավաքականը Պաոլո Գերերոյի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Հաիթիին:
А խմբի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ ոքիով բաժանվեցին Պարագվայն ու Կոստա Ռիկան:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ մրցաշարն անցկացվում է Հյուսիսային Ամերիկայում: Ամերիկայի գործող գավաթակիրը Չիլին է, որը նախորդ տարի Չիլիում կայացած մրցաշարի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհամասի չեմպիոն:
Ամերիկայի Գավաթ, առաջին տուր
B խումբ
Բրազիլիա – Էկվադոր՝ 0:0
Պերու – Հաիթի՝ 1:0
Պաոլո Գերերո, 61
Ամերիկայի Գավաթ, առաջին տուր
А խումբ
Պարագվայ - Կոստա Ռիկա՝ 0:0
Հեռացում՝ Քենդալ Ուոթսոն, 90+4 (Կոստա Ռիկա)