Ընկերական հանդիպումներ. օրվա խաղերի անոնս
ՍպորտԱյսօր՝ հունիսի 5-ին կկայանան մի քանի ընկերական հանդիպումներ. ներկայացնում ենք այդ խաղերի անոնսը:
Չեխիա - Հարավային Կորեա. ժամը՝ 17:10
Չեխիայի հավաքականը Եվրո-2016-ի նախապատրաստության շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի: Հարավկորեացիներն էլ կփորձեն հաջող հանդիպում անցկացնել՝ օրերս Իսպանիայի հավաքականից 1:6 հաշվով կրած պարտությունից հետո:
Շվեդիա - Ուելս. ժամը՝ 18:00
Շվեդիայի և Ուելսի հավաքականները ևս ավարտում են Եվրոյից առաջ նախապատրաստությունը:
Բելգիա - Նորվեգիա. ժամը՝ 20:00
Երկու հավաքականներն էլ հունիսի 1-ին ընկերական հանդիպումներ են անցկացրել: Բելգիան 1:1 հաշվով է ավարտել Ֆինլանսիայի դեմ խաղը, իսկ նորվեգացիները 3:2 հաշվով հաղթել են իսլանդացիներին:
Սերբիա - Ռուսաստան. ժամը՝ 20:00
Ռուսները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը և կարևորագույն մրցաշարից առաջ կհանդիպեն Սերբիային, որը ընգրկված էր միևնույն խմբում Հայաստանի հավաքականի հետ, և ձախողումներից ու մի շարք խնդիրներից հետո զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը:
Սլովենիա - Թուրքա. ժամը՝ 22:15
Թուրքիան Եվրո-2016-ում բավականին բարդ խմբում է ընդգրկվել (Իսպանիա, Խորվաթիա, Չեխիա) և ստուգատեսից առաջ վերջին փորձությանը կենթարկվի՝ խաղալով Սլովենիայի ընտրանու դեմ: