Թուրք պաշտպանը չի տեղափոխվի Բորուսիա
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հաղորդել է, որ Լեւերկուզենի «Բայերի» թուրք պաշտպան Օմեր Տոպրակը չի համալրի թիմը: Դորտմունդցիները բանակցում էին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, սակայն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ:
«Բանակցում էինք «Բայերի» հետ, սակայն տարբեր տեսակետեր ունենք: Համապատասխանաբար ամռանը Տոպրակը չի տեղափոխվի մեզ մոտ»,- Ցորկի խոսքը մեջբերում է «Sport Bild»-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բորուսիան» պայմանագիր էր կնքել կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարկա Բարտրայի հետ: