Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում կայծակի հարվածից 3 օդանավ է վնասվել
ՄիջազգայինՄոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում կայծակի հարվածից 3 օդանավ է վնասվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ում իր աղբյուրները:
Միջադեպը տեղի է ունեցել օդանավերի տեխնիկական սպասարկման ժամանակ:
«Կայծակի հոսանքը միաժամանակ խփել է 3 օդանավի, ինչի հետեւանքով դրանք հոսանքազրկվել են, ինչպես նաեւ անջատվել են մյուս համակարգերը»,- ասել են ԱԻՆ-ից:
Վնասվել է 2 Airbus եւ 1 Superjet օդանավ: Դրանք հանվել են չվերթից եւ լրացուցիչ ստուգումներ են անցնում: