Բավարիայի տեխնիկական տնօրեն. Լեւանդովսկին մնում է ակումբում
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն վստահ է, որ թիմի եւ Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գալիք մրցաշրջանը կանցկացնի Բունդեսլիգայի չեմպիոնների կազմում:
«Լեւանդովսկին գալիք մրցաշրջանում հանդես կգա «Բավարիայում»: Դրանում ոչ մի կասկած չկա: Նա դեռ 3-ամյա գործող պայմանագիր ունի ակումբի հետ:
Մենք գիտենք, որ աշխարհի ներկայիս լավագույն հարձակվողը հանդես է գալիս «Բավարիայում»: Մենք նրա տրանսֆերը չենք վաճառի: Այլ տարբերակ չի կարող լինել»,- Ռեշկեի խոսքերն է մեջբերում Radio Crc.-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Լեւանդովսկին բանավոր համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ: