Զինված հարձակում Ղազախստանի զորամասերից մեկում. կա 7 զոհ
ՄիջազգայինԱնհայտ անձինք այսօր հարձակում են իրականացրել Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի և զենքի խանութի վրա:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամլո ծառայությանը, նրանք ներխուժել են «Պալլադա» զենքի խանութը, հարձակում են իրականացրել նաև «Պանտերա» զենքի խանութում և Ազգային գվարդիայի զորամասում:
Սպանվել են «Պալլադա» խանութի վաճառողն ու անվտանգության աշխատակիցը: Վիրավորվել են դեպքի վայր ժամանած երեք ոստիկաններ: «Պանտերա» խանութի վրա կատարած հարձակման ժամանակ սպանվել է այցելուներից մեկը, մյուսը` վիրավորվել:
Ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել են հարձակումն իրականացնողներից 4-ը, 7-ին ձերբակալել են: Ոստիկանները շարունակում են աշխատանքը հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար:
Նշվում է, որ զորամասի վրա հարձակում իրականացնելու համար այդ անձինք ուղևորատար ավտոբուս են գրավել, իջեցրել են վարորդին և ուղևորներին և քշել զորամասի դարպասների ուղղությամբ: