Թրամփը Քլինթոնի կողմնակիցներին համեմատել է «անհամ ադիբուդի» ծամողների հետ
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Բարաք Օբամային համարել Է ԱՄՆ-ի ամենավատ նախագահներից մեկը:
Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հանրապետական միլիարդատերը պատմել Է, որ իր մրցակիցը՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, փորձում Է ընդօրինակել իր գործելաոճը, բայց նա «անձեռնհաս Է»:
Նաեւ Թրամփը ենթադրություն Է արել, թե ինչու են ընտրողները պաշտպանում Քլինթոնին: «Օրինակ՝ դուք շարունակում եք ադիբուդի ծամել, չնայած որ այն անհամ Է: Ինչու՞: Սովորություն Է: Նույնն Է եւ Քլինթոնի պարագայում»,- կարծում Է քաղաքական գործիչը:
«Նայեք նրա գործերին, ձախողում Է: Ամբողջ աշխարհը «կշտացած Է» Քլինթոնի արարքներից, «կուշտ Է» Օբամայից, որն ԱՄՆ-ի ամենավատ նախագահներից մեկն Է, «կուշտ Է» Իրանի