Մուհամեդ Ալիի մարմինը տեղափոխվել է նրա հայրենի քաղաք՝ Լուիսվիլլ
ՍպորտԼեգենդար բռցքամարտիկ Մուհամեդ Ալիի մարմինը հունիսի 5-ին օդանավով տեղափոխվել Է նրա հայրենի քաղաք՝ Լուիսվիլլ (Կենտուկիի նահանգ), որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես»-ը:
Ալին կյանքի 75-րդ տարում մահացել Է հունիսի 3-ին ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ անցկացրել Է վերջին մի քանի օրերը շնչառության հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացումից հետո:
Մարզիկը տառապում Էր Պարկինսոնի հիվանդությամբ, որը նրա մոտ ախտորոշվել Էր 1984 թվականին: Ալիի հուղարկավորությունը եւ քաղաքացիական հոգեհանգիստը նախատեսված Է հունիսի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: