Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհը կհիմնանորոգվի

 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը ընթացքի մեջ է: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից, որի արժեքն է 101 մլն եվրո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Ծրագրի նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Վրաստանի Հանրապետության հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հիմնական տարանցիկ մայրուղին։

Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)` հասնում մինչև Բագրատաշենի սահմանակետ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ: Նախագծով նախատեսված հիմնական շինարարական աշխատանքների ընթացքում կկատարվեն հողային պաստառի վերականգնման, անվտանգության էլեմենտների տեղադրման, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ։ Այդ ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջներից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն. կիրականացվեն կարգավորիչ պատերի վերակառուցման, թռիչքային կառուցվածքի լայնացման, մայթերի կառուցվածքների փոխարինման, անվտանգության բազրիքների տեղադրման և այլ աշխատանքներ:

Ծրագրով նախատեսվում են նաև Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհին գտնվող երեք թունելների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի երկու թունելներում՝ անհրաժեշտ բարձրությունն ապահովելու համար, իրականացվելու են հատակի իջեցման, ինչպես նաև մայթերի, անվտանգության խորշերի կառուցման, ճակատային մասերի վերակառուցման, բետոնե պատերի հիմքերի լրացման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության, անվտանգության բազրիքների տեղադրման և այլ աշխատանքներ: Իսկ 30,579 կմ հատվածում գտնվող թունելն ամբողջությամբ կվերա կառուցվի՝ ապահովելով թունելի լայնության և բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին: Բացի այդ, այստեղ կիրականացվեն նաև թունելի երեսպատման, մայթերի և անվտանգության խորշերի կառուցման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության և անվտանգության համակարգի տեղադրման, նոր ճակատային մասերի, մերձթունելային հրապարակի և պատերի կառուցման և մի շարք այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 32 ամսում: Նշված ճանապարհահատվածում 2016թ. բարեկարգման և սպասարկման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ այն հիմնանորոգվելու է։ Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհին նախատեսվող շինարարական աշխատանքներն աննախադեպ են։ ՀՀ կառավարության ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից դեռևս անցած տարի առաջնահերթ միջոցառումներ են ձեռնարկվել՝ ֆինանսական ներդրումներ ներգրավելու և այս խոշոր շինարարությունը սկսելու համար։ Ծրագիրը ֆինանսավորելու համաձայնություն է ձեռք բ երվել Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ։ Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ճանապարհը փակվելու է։ Այդ նպատակով անցած տարի հիմնովին նորոգվել է Ստեփանավանով անցնող շրջանցիկ ճանապարհը։ Այդ ուղղությամբ այլ շրջանցիկ ճանապարհների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, համամիտ լինելով այն բոլոր հրապարակումների հետ, որ այս ճանապարհը տասնամյակներ շարունակ արմատական վերանորոգման կարիք է ունեցել, հորդորում է բնակչությանը ըմբռնումով մոտենալ սկսվող լայնածավալ վերակառուցման աշխատանքների ընթացքում հնարավոր օբյեկտիվ դժվարություններին, քանի որ ամեն ինչ արվելու է միջպետական այս կարևոր ճանապարհն իր բոլոր բաղադրիչներով ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու և արագ ավարտին հասցնելու համար։





 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ը