ԼՂՀ-ն ինքնուրույն պետություն է, եւ պետք չէ Հայաստանի ԱԺ ամբիոնից կոչեր անել՝ ուղղված ԼՂ Հանրապետությանը. Է. Շարմազանով
ՔաղաքականԱյսօր ԱԺ քառօրյա նիստում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով անդրադարձավ այսօր Արցախում տեղի ունեցած իրադարձություններին՝ պատգամավոր Հայկ Խունումյանի ծեծին: Զարուհի Փոստանջյանը կոչ արեց պատգամավորներին հանդես գալ տեղի ունեցածը դատապարտող հայտարարությամբ:
Զ. Փոստանջյանի կոչին արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ ԼՂՀ-ն ինքնուրույն պետություն է, եւ պետք չէ Հայաստանի ԱԺ ամբիոնից կոչեր անել՝ ուղղված ԼՂ Հանրապետությանը:
«ԼՂՀ-ն ունի իրավապահ համակարգ, եւ ես համոզված եմ, որ ԼՂՀ իրավապահ մարմինները կքննարկեն ու կորոշեն` ինչ է եղել: Մենք ո՞վ ենք, որ էստեղից դասեր տանք ԼՂ Հանրապետությանը: ԼՂՀ-ն ունի ընտրված նախագահ, պառլամենտ, իշխանություն եւ իրավապահ համակարգ, որն էլ կորոշի»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը