Բերեզովսկին ընդգրկվել է «Դինամոյի» մարզչական շտաբում
ՍպորտՆախկին ֆուտբոլիստ Յուրի Կալիտվինցևը նշանակվել է Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Այսօր տնօրենների ժողովի ժամանակ որոշվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Յուրի Նիկոլաևիչ Կալիտվինցևին։ Որոշումն ընդունվել է միաձայն»,-հայտարարել է «Դինամոյի» ղեկավարության ներկայացուցիչ Վլադիմիր Պրոնիչևը։
Կալիտվինցևին օգնելու են Գենադի Լիտովչենկոն, Յուրի Կովտունը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Ակումբի սպորտային տնօրենի պաշտոնում նշանակվել է Ռոման Օրեշյուկը։
Հավելենք, որ 2015-16թթ․ մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին եղել է «Դինամոյի» դարպասապահների մարզիչը։