Սանտուշ․ Ռոնալդուն հավաքականի համար ավելի կարևոր է, քան «Ռեալի» ւն
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կարծում է Կրիշտիանու Ռոնալդուն ազգային ընտրանու համար ավելի մեծ նշանակություն ունի, քան ակումբի՝ «Ռեալի»։
-Բոլորն ասում են, որ Ռոնալդուն կարևոր է «Ռեալի» համար, բայց դուք պատկերացրեք, թե ինչ է կատարվում հավաքականում։ Երբ ունեք ֆուտբոլիստ, ով մեկ մրցաշրջանում 50-60 գոլ է խփում և կարողանում է միշտ աչքի ընկնել, ապա հասկանալի է, որ նա ձեզ համար կենսական նշանակություն ունի։
Ռոնալդուի նշանակությունը հնարավոր չէ բառերով կամ թվերով արտահայտել։ Կարծում եմ՝ նա հավաքականի համար ավելի կարևոր է, քան «Ռեալի»։ Ամեն դեպքում, Ռոնալդուն չի կարող միայնակ հաղթել․ բոլորին անհրաժեշտ է թիմակիցների օգնությունը,-Սանտուշի խոսքը մեջբերված է «Marca»-ից։