Երևան, 24.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Առավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ» Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»


Ալիեւի ընտանիքը փող է աշխատել մանաթի արժեզրկումից. OCCRP

Միջազգային

Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության հետազոտությունների կենտրոնը (OCCRP) պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը միլիոնավոր դոլարներ է աշխատել անգամ 2015 թվականին մանաթի արժեզրկումից: OCCRP-ի հրապարակման մեջ ասվում է, որ Ալիեւի ընտանիքը, ինչպես նաեւ նրան մոտ գործարարը նվազագույնը 64 մլն դոլար եկամուտ են վաստակել տարադրամի փոխանակումներից, որոնք 2015 թվականին անցկացվել են մանաթի արժեզրկումից մի քանի օր կամ շաբաթ առաջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը` հղում կատարելով OCCRP-ի այդ մասին հայտարարությանը:

2015 թվականի փետրվարին Ադրբեջանի կենտրոնական բանկը մանաթը մեկ երրորդով արժեզրկել էր, իսկ նույն տարվա դեպկտեմբերին` անցել մանաթի լողացող փոխարժեքի, ինչի պատճառով 2016 թվականի հունվարին մանաթն արժեզրկվել էր գրեթե 100 տոկոսով:

OCCRP-ն նշում է, որ առաջին արժեզրկումից մի քանի օր առաջ Ալիեւն` ինքը, ինչպես նաեւ ԿԲ-ի ներկայացուցիչները բնակչությանը վստահեցրել էին, որ ազգային արժույթի փոխարժեքը մնալու է կայուն: Լրագրող-հետազոտողները կասկած են հայտնել, որ Ալիեւն իմացել է մանաթի սպասվող արժեեզրկման մասին եւ հնարավոր է` այդ մասին հայտնել է իր ազգականներին եւ բիզնես-գործընկերներին, որպեսզի վերջիններս պաշտպանեն իրենց ակտիվները եւ անգամ վաստակեն ճգնաժամի վրա:

Լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ արժույթի փոխանակումներն իրագործվել են Caspian Development Bank, AtaBank եւ Pasha Bank բանկերի միջոցով, որոնց տերերը, ինչպես հայտնում է OCCRP-ն, հանդիսանում են Ալիեւների մերձավոր գործարարները, իսկ Pasha Bank-ը վերահսկվում է Ալիեւի երկու դուստրերի կողմից: Նշվում է նաեւ այն մասին, որ Ալիեւների վերահսկողության տակ գտնվող այդ բանկերը մանաթի արժեզրկումից ընդամենը մի քանի օր առաջ 5 տարի ժամկետով, խիստ կասկածելի էժան` 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով 52 մլն դոլար փոխառություն են տվել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին, ինչը մանաթի արժեզրկման շնորհիվ Caspian Development Bank-ին 12,5 մլն դոլար եկամուտ է բերել, իսկ 2015 թվականի մանաթի երկրորդ արժեզրկումից հետո այդ եկամուտի չափն աճել է մինչեւ 25,4 մլն դոլարի:

OCCRP-ն նաեւ հայտնում է, որ 2015 թվականի վերջին Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային պատկանող Pasha Bank-ը արտարժույթային գործողություններից մոտ 28 մլն դոլար եկամուտ է ունեցել` որեւէ հաշվետվություն չտալով այդ մասին:

OCCRP-ն նշում է, որ Ադրբեջանի ամբողջ բանկային հատվածը մանաթի արժեզրկման արդյունքում եւ դրան հաջորդած նրա լողացող կուրսին անցնելու մի քանի ամիսներին «մեկ միլիարդ դոլարից ավելի» կորուստ է ունեցել:

Իլհամ Ալիեւի ընտանիքը լրագրողական հետազոտությունների ֆիգուրանտ էր դարձել ապրիլի սկզբին: Լրագրող-հետազոտողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) լրագրողները, որոնց ձեռքն էր անցել պանամական Mossack Finseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, հայտնել էին, որ Ալիեւի դուստրերը` Արզուն եւ Լեյլան վերահսկում են Ադրբեջանի 6 ոսկու հանքերի կոնսորցիումի 56 տոկոսը: Դրա հետ միասին, Ադրբեջանի իշխանությունները 2006 թվականին գաղտնի համաձայնագիր են կնքել, որի համաձայն` նախագահի դուստրերին պատկանող ընկերությունների եկամուտների 70 տոկոսը պետք է անցնի նրանց, եւ մ իայն 30 տոկոսը` պետությանը:

 

Ի՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Այսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովՀայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. Փաշինյան