Հորդ անձրեւները հեղեղումներ են առաջացրել Բրյուսելում
ՄիջազգայինԲելգիայում տեղացած հորդ անձրեւները հեղեղումների են հանգեցրել մայրաքաղաք Բրյուսելում եւ Վալոնիա հարավային տարածաշրջանում, ինչի հետեւանքով մի շարք քաղաքներում արտակարգ իրադրության ռեժիմ Է սահմանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Soir թերթը:
Անձրեւներն սկսվել են հունիսի 7-ի օրվա երկրորդ կեսին: Մի շարք քաղաքներում դժվարացել Է ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկությունը, քանի որ ճանապարհների շատ հատվածներ ջրով են ծածկվել:
Ինչպես հայտնել Է հրատարակությունը, Բրյուսելում ջրի տակ են անցել մետրոյի Էրասմ եւ Շուման կայարանի մուտքերը: STIB տրանսպորտային ընկերությունում նշել են, որ հեղեղումները չեն ազդել գնացքների երթեւեկության վրա: Մի շարք կոմունաներում արտակարգ իրադրության ռեժիմ Է հայտարարվել:
Բացի դրանից, տարածաշրջանի երկաթուղու մի քանի հատվածներում դադարեցված Է գնացքների երթեւեկությունը: Ենթադրվում Է, երթեւեկությունը կվերականգնվի հունիսի 8-ի ցերեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: