«Մանչեսթեր Սիթի»-ն բանակցում է Օբամեյանգի հետ
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը և այդ ուղղությամբ սկսել է ակտիվանալ տրանսֆերային շուկայում: Ակումբն սկսել է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գաբոնի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պիեռ Էմերիկ Օբամեյանգի հետ: «Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Sky sports» պարբերականը:
Գերմանիայի բունդեսլիգայում Օբամեյանգն այս մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպումների և դարձել 25 գոլի հեղինակ` ռմբարկուների պայքարում զիջելով միայն Մյունխենի բավարիայի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: