Կոնոպլյանկան հավատում է Ուկրաինայի հաջողությանը բունդեսթիմի հետ խաղում
ՍպորտՈւկրաինայի հավաքականի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան համոզված է, որ իր ազգային ընտրանին կարող է պայքար մղել աշխարհի գործող չեմպիոն գերմանացիների հետ: «Դուք երևի դիտել եք Գերմանիայի ազգային ընտրանու վերջին հանդիպումները, մասնավորապես, Սլովակիայի ընտրանու դեմ խաղը: Գերմանացինե րը պարտվեցին: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ հնարավոր է պայքարել ցանկացած մրցակցի հետ»,-ասել է Կոնոպլյանկան: «Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին ուկրաինացի ֆուտբոլիստը խոսել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ հարցազրուցի ժամանակ:
Եվգենի Կոնոպլյանկան անդալուսյան «Սևիլիա»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաթող: