Մարսելո Բիելսան «Լացիո»-ի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է
ՍպորտՀռոմի «Լացիո»-ի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ արգենտինացի մասնագետ Մարսելո Բիելսան: Վերջինս այդ պաշտոնում կարող է փոխարինել Սիմոնե Ինձագիին: Լացիոյի նախագահ Կլաուդիո Լոտիտոն վերջին շրջանում փնտրում է մասնագետի, որը կկարողանա մարզել հռոմեական ակումբը:
Այս մասին հայտնել է` «La Gazzetta dello Sport»-ը:
«Լացիո»-ի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է նաև Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Չեզարե Պրանդելին, սակայն Բիելսայի շանսերը ավելի մեծ են: