«Քլիվլենդ Կավալիերս»-ը վերջապես հաղթանակ տոնեց գերեզրափակիչում
ՍպորտԲասկետբոլի ազգային ասոցիացիայում կայացավ գերեզրափակիչի 3-րդ հանդիպումը: «Քլիվլենդ Կավալիերս»-ը սեփական մարզահրապարակում ընդունեց «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ին: «Քլիվլենդ»-ը Լեբրոն Ջեյմսի գլխավորությամբ վերջապես կարողացավ հակախաղ գտնել «Գոլդեն Սթեյթ»-ի դեմ: Հանդիպումն ավարտվեց «Կավալիերս»-ի խոշոր հաղթանակով `120-90 հաշվով: Դիմակայությունում ընդհանուր հաշիվը դարձավ 2-1 հօգուտ «Գոլդեն Սթեյթ»-ի:
«Արմենպրես»-ը փոխացնում է, որ այդ մասին հաղորդում է NBA-ի պաշտոնական կայքը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Լեբրոն Ջեյմսը՝ վաստակելով 32 միավոր: «Գոլդեն Սթեյթ»-ից ամենաարդյունավետը Ստեփան Կարին է՝ վաստակած 19 միավորով: