Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Խալերը կարող են վերածվել չարորակ ուռուցքների. բժիշկների խորհուրդները հիվանդության կանխարգելման ու բուժման վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 9-11-ը Երեւանում կանցկացվի «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքը, ինչի մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին բանախոսները: Խոսելով միջոցառման նպատակի մասին՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական համաքաղցկեղային լիգայի նախագահ Գրիգոր Բադալյանը նշեց. «Մենք ցանկանում ենք բարձրացնել մելանոմայի կանխարգելման մակարդակը: Միջոցառումը, որը կոչվում է «Մելանոմա Day» անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Վերջին տասը տարվա կտրվածքով հիմնականում եվրոպական երկրներն են միանում միջոցառմանը, այն անցկացվում է մեկ օր՝ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Միջոցառմանը կլինեն բժիշկներ, որոնք աշխատում են ամբուլատոր բժշկական ցանցում, դրանք դերմատոլոգներն են, կոսմետոլոգները, տեղամասային օնկոլոգները: Հմուտ մասնագետների կողմից կանցկացվեն դասախոսություններ եւ կտրվեն սերտիֆիկատներ ու կրեդիտներ: Կոնֆերանսից հետո երկու օր կլինեն անվճար զննումներ: Զննումները կիրականացվեն ժամանակակից սարքերով»,- ասաց պրոֆեսորը՝ անցում կատարելով մելանոմա կոչվող չարորակ ուռուցքի բնութագրմանն ու վտանգավորության աստիճանին:

«Մելանոման չափազանց վտանգավոր ուռուցք է, այն համարվում է մաշկի ուռուցքներից մեկը: Մելանոման իր ագրեսիվությամբ շատ վտանգավոր է, սակայն երբ նախնական փուլում հայտնաբերվում է, բուժումը 90%-ից բարձր է լինում: Գիտենք, որ կան ուռուցքներ, որոնք չեն երեւում, օրգանիզմի խորքում են եւ դրանց դեմ պայքարելը շատ ավելի դժվար է, քան մելանոմայի դեմ»,- ասաց նա:

Գ. Բադալյանը, ներկայացնելով նաեւ վերջին հինգ տարվա վիճակագրական տվյալները, ասաց, որ Հայաստանում տարեկան գրանցվում է մելանոմայի բացահայտման մինչեւ 60 դեպք: Իսկ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության ԳԲԿ տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Բաբայանը, խոսելով խալերի՝ մելանոմայի վերածվելու հիմնական պատճառներից, նշեց, որ խալը կարող է վերածվել մելանոմայի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեպքում: Արեւի շողերը հատկապես վտանգավոր են ժամը 10.00-16.00-ն ընկած ժամանակահատվածում:

«Մարդիկ պետք է տեղեկացված լինեն ու հետեւեն իրենց առողջությանը, գիտակցեն, որ տարին առնվազն մեկ անգամ պետք է անցնեն դիսպանսեր հսկողություն: Նրանք պետք է ուշադիր լինեն սեփական անձի նկատմամբ, քանի որ խալերը կարող են վերածվել մելանոմայի՝ թացանալ, արյունահոսել, խոցոտել եւ այլն: Այս հարցը բազմապրոֆիլ է, բժիշկները բավական մեծ աշխատանք են կատարում ախտորոշման հարցում, ուստի շատ ավելի լավ կլիներ, որ մարդիկ մի փոքր շեղման դեպքում անգամ դիմեն բժշկի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Հայաստանում բժիշկների պատրաստվածությանն ու պրոֆեսիոնալիզմին, ապա Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանն ասաց. «Այսօր մասնագետները պատասխանատու հայտարարում են, որ մելանոման նախնական շրջանում բուժվող հիվանդություն է, իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր բժշկությունը լավ մակարդակի վրա է գտնվում, սակայն տվյալ գիտաժողովը նախատեսված է պացիենտի ու հարակից մասնագետների իրազեկվածությունը բարձրացնելու համար: Մենք ցանկանում ենք, որ մարդկանց ուշադրությունն այն աստիճան բարձրանա, որ նկատելով մաշկի վրա թեթեւ շեղումներ՝ դիմեն կոմպետենտ մասնագետի»,- ասաց Գ. Գրիգորյանը՝ հավելելով, որ գիտաժողովների ժամանակ տեղի է ունենում նաեւ փորձր փոխանակում, ինչը մեկ քայլ առաջ է տանում տվյալ ոլորտի մասնագետներին:

Սոսե Չանդոյան

Միասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը