Հունիսի 13-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՔաղաքականՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի հունիսի 13-ին ժամը 12-ին գումարել ԱԺ-ն արտահերթ նստաշրջան: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նստաշրջանի շրջանառվող նախնական տարբերակում ընդգրկված էին մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք հանվել են օրակարգից:
«Ավելին, քանի որ այսօր դեռ ԱԺ հերթական նիստն է, տեսնենք, կախված հարցերից, գուցե մի քանի լրացումներ անենք՝ քվեարկության հարցերով»- հայտարարեց Դավիթ Հարությունյանը: