Բաքվում դպրոցական է կախվել
ՄիջազգայինԱդրբեջանում անչափահասի ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Բաքվի Փիրալլահի շրջանի դատախազությունում ԱՊԱ-ին հայտնել են, որ Գյուրգան ավանում սեփական տանը կախվելով ինքնասպանություն է գործել 14-ամյա դպրոցական Սաբինա Ահմեդլին:
Նրա ինքնասպանության դիմելու պատճառները դեռեւս հայտնի չեն:
Նշվում է, որ Սաբինա Ահմեդլին սովորում էր միջնակարգ դպրոցում: Փաստի առնչությամբ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով քրեական գործ է հարուցվել:
Այս տարվա ընթացքում Ադրբեջանում սա անչափահասի ինքնասպանության արդեն 18-րդ դեպքն է:
Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով Պետկոմիտեի տեղեկատվության եւ վերլուծականհետազոտությունների բաժնի ղեկավար Էլգյուն Սաֆարովը report.az-ին հայտնել է, որ Ադրբեջանում երեխաների ինքնասպանության համար պատճառ հանդիսացող խնդիրներն ավելի շատ վաղաժամ ամուսնության, կենցաղային բռնությունների, ուսումից հեռանալու, ծնողների ամուսնալուծության, խնամազրկության դեպքեր են:
Էլգյուն Սաֆարովի խոսքով` ինքնասպանության գլխավոր պատճառն ընտանեական վեճերն են:
«Երեխային ինքնասպանության է հասցնում դեպրեսիվ վիճակը: Աղջիկների ինքնասպանության վրա ազդում է վաղաժամ ամուսնությունը: Տղա երեխաների ինքնասպանության դեպքերը հանդիսանում են կրթության եւ այլ բնագավառներում անհաջողությունները, ծնողների եւ շրջապատող մարդկանց հետ անձնական հարաբերությունների ոչ նորմալ լինելը», -նշել է նա:
Նա հայտնել է, որ Ադրբեջանում կան նաեւ բազմաթիվ անգամ ինքնասպանության փորձ արած երեխաներ:
Կայքը հայտնում է, որ Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին` 28, 2012 թվականին` 60, 2013 թվականին` 71 դեպք, 2014 թվականին` 50 դեպք, 2015 թվականին` 62 դեպք:
Ադրբեջանական մամուլում հաճախակիացել են ինքնասպանությունների մասին տեղեկությունները: Սակայն Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի տարվում: Մամուլի հրապարակումների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել էինքնասպանության 184 դեպք, ինքնասպանության փորձի 82 դեպք եւ ինքնահրկիզման 14 դեպք, որոնցից 12-ը մահվան ելքով ավարտ են ունեցել: