ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանը կփակվի ՀՀ օրհներգով
ՔաղաքականԱզգային ժողովը հունիսի 9-ին ավարտում է 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքը: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի՝ նստաշրջանը կփակվի Հայաստանի Հանրապետության օրհներգով»,- նշեց Սահակյանը:
ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին խնդրեց նիստի ավարտին ներկա գտնվել խորհրդարանի նիստերի դահլիճին: