Ադրբեջանական գյուղում սողանքի պատճառով տարհանում են բնակիչներին
ՄիջազգայինԱդրբեջանի Իսմայիլի շրջանի Սյարսուրյա գյուղում շարունակվում են սողանքները: Report-ի փոխանցմամբ՝ սողանքը լուրջ վնաս է հասցրել տեղաբնակների տներին: Որոշ տներ վտանգավոր են բնակության համար պատերի ճաքերի պատճառով:
Տեղաբնակների խոսքով՝ գյուղի լեռնային եւ անտառային հատվածում՝ մոտ 50 հա տարածքում, խորը ճեղքեր են առաջացել: Եթե անձրեւները շարունակվեն, վթարային տների թիվը կավելանա: Բնակիչները նշում են, որ նման խոշոր սողանք երկար տարների ընթացքում առաջին անգամ է պատահել:
ԱԻՆ-ի եւ Բնապահպանության նախարարության մասնագետները որոշել են 12 վթարային տներից տարհանել բնակիչներին եւ տեղավորել ժամանակավոր վրաններում: