Վալենսիայի ու Բարսելոնայի միջև բանակցությունները փակուղի են մտել
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Խիխոնի «Սպորտինգում», կարող է չդառնալ «Վալենսիայի» խաղացող,- տեղեկացնում է Goal.com-ը:
Ավելի վաղ 19-ամյա ֆուտբոլիստը հաստատել էր, որ «չղջիկները» հետաքրքրված են իր ծառայություններով: Ակումբներին չի հաջողվում համաձայնության գալ խորվաթի տրանսֆերի շուրջ, այդ պատճառով նա պատրաստ է բանակցել այլ թիմերի հետ:
Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 36 խաղում Հալիլովիչը խփել է երեք գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում: