Արմեն Մուրադյանը Նյու Յորքում ևս անդրադարձել է Արցախի թեմային
Քաղաքական«Այսօր, մեջբերելով Նելսոն Մանդելային, հնչեց հարցադրում. ի՞նչն է ավելի վատ` պատերա՞զմը, թե՞ ՁԻԱՀ-ը: Իսկապես, որտե՞ղ է արդարությունը, երբ անմեղ երեխան ծնվում է իմունային անբավարարությամբ, որտե՞ղ է արդարությունը, երբ ռմբակոծում են երեխաներին, որոնք ցանկանում են ապրել և սովորել իրենց հայրենիքում, սովորել իրենց լեզուն, հավատալ իրենց Աստծուն, հարգել իրենց ծնողների և նախնիների ավանդույթները: Որտե՞ղ է արդարությունը, երբ սպանում են 90 տարեկան ծերունիների, ովքեն ցանկացել են իրենց ծերությունն ապրել հայրենիքում՝ իրենց տանը: Ես խոսում եմ երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ո՞րն է ավելի վատ` ՁԻԱ՞Հ-ը, թե՞ անմարդկայնության, ատելության վարակը, որը հաղթում է անգամ ամենաբարձր պաշտոնին գտնվողին, մթագնում նրա բանականությունը, քաղաքակիրթ մարդուն վերափոխում բարբարոսի, ով դաժան հրահանգներ է տալիս սպանել երեխաների և ծերերի: Դժվար է պատասխանել հռետորական այս հարցին»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը:
Նա նշել է, որ հետագա սերունդները կարող են չիմանալ, թե ինչ է պատերազմը և ինչ է ՁԻԱՀ-ը, այն դեպքում, եթե բոլորս միանշանակ կարողանանք տալ այս հարցի պատասխանը: «Վստահ եմ, որ հետագա սերունդները պետք է համեմատեն, ոչ թե ինչն է վատ, այլ ինչն է լավ՝ խաղաղությունը և բարգավաճումը»,- խոսքը եզրափակել է Արմեն Մուրադյանը: