Մերկելը ծափահարել է Բունդեսթագի նախագահին` Էրդողանին ուղղված քննադատության համար. DPA
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակայնորեն ծափահարել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին, ով հունիսի 9-ին խորհրդարանում քննարկումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով: Ինչպես փոխանցում է DPA գործակալությունը:
Նիստերի դահլիճում ծափահարությունների է արժանացել Լամերտի հետևյալ նախադասությունը. «Այն, որ ժողովրդավարությամբ ընտրված նախագահը 21-րդ դարում իր քննադատությունն ուղղում է Բունդեսթագի ժողովրդավարությամբ ընտրված պատգամավորների հասցեին` վերջիններիս թուրքական ծագման շուրջ կասկածներով, նրանց արյունն անվանում կեղտոտ, ես հնարավոր չէի համարում»:
«Անսովոր է, երբ խորհրդարանում կառավարության շարքերում նստածները ծափահարում են»,- նկատել է DPA-ը:
Հունիսի 2-ին Բունդեսթագը ձայների լիակատար մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:Էրդողանը կտրուկ քննադատության էր ենթարկել Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներին, ովքեր ևս կողմ ենեղել բանաձևի ընդունմանը: «Շատերն ասում են, որ նրանք թուրքեր են: Կներեք, ինչպիսի թուրքեր: Անհրաժեշտ է նրանց արյուննուղարկել քննության` լաբորատորիա»,- ասել է Էրդողանը:
Իր հերթին, Անգելա Մերկելը մեկնաբանելով Էրդողանի խոսքերը` ընդգծել է, որ անհասկանալի է համարում թուրքական կողմից հնչեցվող հայտարարություններն ու բողոքները:
Լուսանկարը` AP