Հայ բռնցքամարտիկների հաջողությունները
ՍպորտՌուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 պատվիրակներից 2-ը հաղթեցին իրենց մրցակիցներին և դուրս եկան քառորդ եզրափակիչ: Պարտություններ կրեցին 81կգ քաշային Սոս Քոչարյանը: Հաղթանակներ տարան 64կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:Գուրգենը հիանալի մենամարտ անցկացրեց,և արդեն երկրորդ ռաունդում մրցավարը ստիպված էր կանգնեցնել մարտը և հաղթանակը շնորհել մեր մարզիկին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, Հայաստանի 6 ներկայացուցիչներ քառորդ եզրափակիչում են: Ավելի վաղ 1/8 փուլում հաղթանակ էին տարել 49կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 91կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակիչից: