Իվանիշվիլին գիտի՝ ինչպես շտկել աբխազների եւ օսերի նկատմամբ Սահակաշվիլիի թույլ տված սխալները
ՄիջազգայինՎրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հավատում է, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնք Թբիլիսին կորցրել Է, նրա խոսքով, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի սխալների պատճառով, միջազգային հանրակցության օգնությամբ կվերադառնան Վրաստանի կազմ:
«Այն, որ մենք ստացանք բռնազավթված տարածքներ, այդ թվում՝ «Ազգային շաչժման» եւ նրա առաջնորդի չմտածված ու անհասկանալի գործողությունների հետեւանքն Էր: Բացառապես խաղաղ ճանապարհով, չտրվելով սադրանքների… մենք պետք է առավելագույնս իրազեկենք միջազգային հանրակցությանը եւ նրա հետ միասին ջանանք վերականգնել այն կորուստները, որոնք նաեւ նախկին իշխանությունների սխալների արդյունք են: Մենք անպայմանորեն կկարողանանք վերադարձնել մեր եղբայրներին՝ աբխազներին ու օսերին, եւ կվերամիավորենք տարածքները»,- հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդե լ Է Sputnik-ը: