«Պեսկարան» նվաճեց Իտալիայի ուժեղագույնների խմբի ուղեգիր
Սպորտ«Պեսկարան» նվաճեց ֆուտբոլի Իտալիայի առաջնության ուժեղագույնների խմբում հանդես գալու իրավունք: Անցումային փուլի եզրափակիչի պատասխան խաղում «Պեսկարան» 1:1 հաշվով է խաղացել «Տրապանիի» հետ: Առաջին խաղում «Պեսկարան» հաղթել էր 2:0 հաշվով: Այս թիմը Իտալիայի «Ա Սերիայից» դուրս էր մնացել 2013 թվականին:
«Պեսկարայի» գլխավոր մարզիչն է «Միլանի», «Լացիոյի» եւ «Բավարիայի» նախկին խաղացող, Իտալիայի հավաքականի կազմում 2006թ. աշխարհի չեմպիոն Մասիմո Օդոն:
Ավելի վաղ ուժեղագույնների խմբի ուղեգիր էին նվաճել նաեւ «Կրոտոնեն» եւ «Կալյարին»: