ՀՀԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու որոշում դեռ չունի
ՔաղաքականՀՀԿ-ն առաջիկա օրերին կամփոփի քննարկումները Վանաձորում և Գյումրիում առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մեզ մոտ դեռ քննարկման փուլում է: Ինձ թվում է՝ մենք մյուս շաբաթվա մեջ կամփոփենք քննարկումը: Մոտենում են ընտրությունները, և մենք մյուս շաբաթվա ընթացքում կամ մոտակա օրերին կքննարկենք այդ խնդիրը, տեղյակ կպահենք հանրությանը»,- նշեց Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է Գյումրիի ՏԻՄ ընտրություններում պաշտպանել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Սամվել Բալասանյանն իր տեղում աշխատում է, բայց մենք դեռ այդպիսի քննարկումներ չենք ունեցել»: