«Grand Chess Tour» մրցաշարում Լևոն Արոնյանը 7-րդ հորիզոնականում է
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի « Grand Chess Tour» մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը: Փարիզում ընթացող շախմատային մրցաշարում խաղացվել է արագ շախմատի 5 տուր, որտեղ Արոնյանը տոնել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով և պարտվել երկուսում: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին հայտնում է` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Առաջատարը Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան են : Հունիսի 11-ին և 12 գրոսմայստերները կմրցեն արդեն կայծակնային շախմատում: