Մոդրիչ․ Հույս ունեմ՝ նախքան Իսպանիայի հետ խաղը փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճենք
ՍպորտԽորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Եվրոպայի առաջնության խմբային փուլից ունեցած ակնկալիքներից։ Հիշեցնենք, որ խմբային փուլում խորվաթները մրցելու են Թուրքիայի, Չեխիայի և Իսպանիայի հավաքականների հետ։
-Կարծում եմ՝ մենք շատ բարդ խմբում ենք։ Սկզբում խաղալու ենք Թուրքիայի հետ, հետո Չեխիայի, իսկ վերջում Իսպանիայի հետ ենք մրցելու։ Ըստ իս, առանցքային կլինի առաջին հանդիպումը։ Եթե կարողանանք հաղթել, խմբից դուրս գալու հնարավորությունները մեծ կլինեն։ Իսպանացիների հետ, ինչպես միշտ, հեշտ չի լինելու, չէ՞ որ Իսպանիան աշխարհի լավագույն հավաքականներից է։ Հույս ունեմ՝ նախքան Իսպանիայի հետ հանդիպումը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած կլինենք։ Խմբից դուրս գալը մեր առաջին նպատակն է, և ես կարծում եմ՝ մենք կարող ենք հասնել դրան,-Մոդրիչի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Հավելենք, որ Թուրքիա-Խորվաթիա հանդիպումը կայանալու է հունիսի 12-ին, Չեխիա-Խորվաթիա հանդիպումը՝ հունիսի 17-ին, իսկ իսպանացիների հետ խորվաթները խաղալու են հունիսի 21-ին։