Անգլիա-Ռուսաստան հանդիպումից առաջ Մարսելում անկարգությունները շարունակվել են մինչև ուշ գիշեր
ՍպորտԵվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան հանդիպումից առաջ անգլիացի ֆանատները Մարսելում անկարգությունների մասնակից են դարձել: Անգլիացիների, ոստիկանության և տեղի հիմնականում արաբական ծագմամբ երկրպագուների միջև բախումները շարունակվել են երեկվանից մինչ ուշ գիշեր: Ինչպես հաղքրդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Սպորտ-Էքսպրես»-ը, ոստիկանությունը բազմիցս դիմել է արցունքաբեր գազի օգտագործմանը:
Ռուս երկրպագուներն անկարգություններին ակտիվորեն չեն մասնակցել, սակայն մի քանի անգամ գտնվել են իրադարձությունների կիզակետում: Բախումների մասնակցիների թիվը հասել է 1500-ի: