Եվրո-2016․ Շվեյցարիան նվազագույն հաշվով հաղթեց Ալբանիային
ՍպորտԵվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականն առավելության հասավ Ալբանիայի ընտրանու նկատմամբ։ Լանսում կայացած հանդիպման միակ գոլ 5-րդ րոպեին խփեց Ֆաբիան Շյորը։

37-րդ րոպեից ալբանացիները խաղացին 10 հոգով․ երկորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց ավագ Լորիկ Ցանան։

Հիշեցնենք, որ А խմբի առաջին տուրի մյուս խաղում Ֆրանսիան հաղթել է Ռումինիային։ Այսպիսով, այժմ Ֆրանսիան ու Շվեյցարիան ունեն 3-ական միավոր։ Հունիսի 15-ին կայանալիք երկրորդ տուրում Շվեյցարիան մրցելու է Ռումինիայի հետ, Ալբանիան՝ Ֆրանսիայի։
Եվրո-2016, խմբային փուլ, առաջին տուր, A խումբ
Ալբանիա - Շվեյցարիա՝ 0։1
Գոլը՝ Շյոր 5'
Հեռացում՝ Ցանա 37'