Ալբանիա-Շվեյցարիա. հայտնի է խաղի լավագույն ֆուտբոլիստը
ՍպորտԵվրոպայի առաջնության A խմբի առաջին տուրի Ալբանիա – Շվեյցարիա հանդիպման (0:1) լավագույն խաղացող է ճանաչվել Գրանիտ Ջական,- տեղեկացնում է Եվրո-2016-ի պաշտոնական թվիթերյան էջը:
Շվեյցարիայի ընտրանու կազմում կենտրոնական կիսապաշտպանը մասնակցել է ողջ խաղին և աչքի է ընկել վստահ գործողություններով:
Հիշեցնենք, որ Ջական օրեր առաջ Մենխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվելով «Արսենալի», դարձավ լոնդոնցիների պատմության երրորդ խոշորագույն տրանսֆերը (39 միլիոն եվրո):